Վիտալի Բալասանյանը ճիշտ է համարում ԼՂՀ-ում կառավարման նախագահական մոդելը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ԼՂՀ-ում կառավարման նախագահական համակարգը միանշանակ ճիշտ է համարում։ Այդ մասին Բալասանյանը նշեց «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, պատասխանելով փետրվարի 20-ին ԼՂՀ-ում կայանալիք սահմանադրական հանրաքվեի մասին հարցին՝ Վիտալի Բալասանյանն ասաց. «Նախագահական մոդելը միանշանակ ճիշտ է։ Մեր երկիրը պետք է կառավարի միանձնյա առաջնորդ, քանի որ մենք դեռևս պատերազմական իրավիճակում ենք»։
Դիտարկմանը, թե շատերը պնդում են, որ սահմանադրական փոփոխություններն ուղղված են իշխանության վերարտադրությանը, Բալասանյանն ասաց. «Չի կարելի նման գնահատականներ անել։ Ժամանակը կգա, և մենք ամեն բան կտեսնենք»։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել



