Սեյրան Սարոյանը ընտրություններին մասնակցելու դեպքում կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը (Սեդրակ Սարոյան) խորհրդարանական ընտրություններին մասնակցելու դեպքում կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով: Այդ մասին Սարոյանը նշեց «Եռաբլուր» պանթեոնում՝ լրագրողների հետ զրույցում: Հարցին՝ մասնակցելո՞ւ է ընտրություններին, պատգամավորն ասաց, որ դեռևս չգիտի: «Մի քանի օրից պարզ կդառնա: Եթե մասնակցեմ ընտրություններին, ապա միայն ռեյտինգային ըն տրակարգով»: Մյուս հարցին՝ ցանկանո՞ւմ է կրկին լինել խորհրդարանում՝ Սարոյանը նշեց, որ դա պետք է ցանկանա ժողովուրդը:
Միաժամանակ, նա հրաժարվեց պատասխանել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործունեությանը վերաբերող հարցերին՝ ընդգծելով միայն, որ Օհանյանին չի տեսնում ընդդիմադիր ճամբարում:
«Այսօր մեր բանակի ծննդյան օրն է, ամեն մի ծնունդ ուրախություն է, և այսօր մեր բանակն արդեն ուժեղ է: Կյանքում միշտ էլ խնդիրներ կան, բայց անլուծելի խնդիրներ չկան: Հայկական բանակը պատրաստ է յուրաքանչյուր գործողության, ամեն տարի մեր բանակն ավելի է ուժեղանում»,- անդրադառնալով Զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձին՝ նշեց Սարոյանը:



