Քառօրյա պատերազմը չհաշված՝ 2016-ին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազել են. Մովսես Հակոբյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերին, ասաց, որ վերլուծել են 2016 թվականի արդյունքները և եթե քառօրյա պատերազմի գործողությունները հանենք, ապա, ընդհանուր առմամբ Ԡ, 3 անգամ նվազել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:
«Սա ոչ թե Ադրբեջանի Զինված ուժերի բարի կամքի արտահայտությունն է, այլ մեր բանակի կողմից կատարված համապատասխան միջոցառումների, որոնք կանխում են այդպիսի դեպքերը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է բանակի թերացումներին՝ Մովսես Հակոբյանն ասաց. «Երեկ ամփոփվեցին մեր արդյունքները, որտեղ նախանշվեցին այն բացթողումները, որոնք դեռևս առկա են, և նախանշեցինք այն ուղղությունները, որոնց իրականացմամբ վերացնելու ենք այդ թերությունները»,-ասաց նա:



