Վլադիմիր Արզումանյան. «Բանակում մարդիկ ավելի են լրջանում»
ՖՈՏՈTert.am Life-ը գրում է.
«Մանկական Եվրատեսիլ 2010»-ին Հայաստանին հաղթանակ բերած երգիչ Վլադիմիր Արզումանյանը՝ Վովկան, ինչպես փոքր տարիքում նրան դիմում էին, այժմ ծառայում է Հայոց բանակում: Հայոց բանակի օրվա կապակցությամբ Tert.am Life-ը զրուցել է զինծառայող երգչի հետ:
Արցախում ծնված և մեծացած երգիչը Ստեփանակերտում է ծառայում՝ Պաշտպանության բանակի շտաբի նվագախմբում: «Արդեն 6 ամիս է, ինչ ծառայում եմ: Կարծում եմ՝ բանակում մարդիկ ավելի են լրջանում, փոխվում են և հպարտությամբ են կրում Հայոց բանակի համազգեստը»,- ասաց երգիչը, ով ծառայությունն ավարտելուց հետո մտադիր է շարունակել զբաղվել իր մասնագիտությամբ՝ երգել:

Հաշվի առնելով, որ Վլադիմիրն արցախցի է, տանն ավելի մոտ է, սակայն, ինչպես բոլոր զինվորները, ամենից շատ կարոտի հետ չի հաշտվում: «Կանկեղծանամ, ամենամեծ դժվարությունն ինձ համար կարոտն է»,- ասաց նա ու հավելեց, որ վերջին անգամ տասն օր առաջ է տեսել հարազատներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



