Վթար Աբովյանի հրապարակում. «Ֆոլքսվագեն Բորան» «թռել է» գետը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 05.52-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volksvagen Bora» մակնիշի 34 TF 208 համարանիշի (վարորդ՝ 24-ամյա Վարազդատ. Ն.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է կամրջի արգելապատնեշին և ընկել Գետիկ գետը. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ ժամը 07.25-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ վարորդը ավտոմեքենան վարելու ընթացքում վնասել է անվադողը, ապա չկարողանալով կառավարել մեքենան՝ հայտնվել է գետում:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



