Տավուշում կինդեր–սյուրպրիզը` ՀՀԿ–ական Գրիգոր Ավալյանի տեսքով. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» տեղեկություններով` արդեն որոշված է, որ Տավուշում ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ընդգրկվելու է ոչ թե «Գրանդ տոբակոյի» Միքայել Վարդանյանը, այլ այս ընկերության ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը:
Տավուշցիները դա հասկացել են... Նոր տարվա գիշերը: «Գրանդ տոբակոն» մարզում Ամանորի առիթով տոպրակներով քաղցրավենիք–կոնֆետներ–բոնբոներկաներ է բաժանել:
Բայց, ով զարմանք, այդ տոպրակները տավուշցիների համար նախընտրական «կինդեր–սյուրպրիզներ» էին նաև: Որովհետև տոպրակներում քաղցրավենիքների հետ նաև Միքայել Վարդանյանի ու Գրիգոր Ավալյանի համատեղ լուսանկարներն էին:
Տեսնես բոնբոներկաներն ուտելիս Ավալյանի տեսքից երեխաների ախորժակը բացվե՞ց, թե` հակառակը:
Բայց դա կարևոր չէ, կարևորը չափահասներն են, ընտրելու իրավունք ունեցողները, տոպրակը նրանց համար էր, որ Ավալյանին ընտրեն:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



