Սյունիքում «ՎԱԶ-2107»-ը 15 մետր գլորվել է ձորը. 20 րոպե անց նույն վայրում մեկ այլ վթար է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 27-ին, ժամը 13.26-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2107» մակնիշի 53 SL 817 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1954 թ. ծնված Ե. Ծ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 15 մետր գլորվել ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Ե. Ծ.-ը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ժամը 13.47-ին տեղեկություն է ստացվել, որ նշված հատվածում բախվել են «Hunda CR-V» մակնիշի 34 QM 868, «Ford Transit» մակնիշի 56 QO 666 (վարորդ՝ Ա. Ա.) եւ «ՎԱԶ 2106» մակնիշի 30 SU 926 (վարորդ՝ Ա. Հ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականը:



