Շտայնմայերը կասկածի տակ է առել Սիրիայի հարցում Արևմուտքի ռազմավարությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի նախկին ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, թողնելով իր պաշտոնը, լրագրողներին պատմել է, որ կասկածի տակ է առնում այն հարցը, թե Արևմուտքը ճիշտ վեկտոր է ընտրել սիրիական հարցի լուծման համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Այսօր Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը պաշտոնաթող է արել Շտայնմայերին ԱԳ նախարարի պաշտոնից: Նրան փոխարինում է Էկոնոմիկայի նախկին նախարար Զագմար Գաբրիելը:
Շտայնմայերը հայտնել է, որ համակրանք չի տածում սիրիական իշխանությունների նկատմամբ, բայց միշտ անհրաժեշտ է համարել Արևմուտքի համագործակցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Գործիչը նշել է, որ գործընկերները, մասնավորապես ԱՄՆ-ն և Ֆրանսիան կտրուկ են քննադատել իր նախաձեռնությունները: Նախկին նախարարը վստահ է, որ Արևմուտքը պետք է «իրավիճակն ավելի իրատեսական գնահատի»:
			
			
			
			
			
				
			
			
			


