Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սուրեն Կարայանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչական պատվիրակությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 27-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) ներկայացուցչական պատվիրակությանը, որը գլխավորում էր «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղե կատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պատվիրակության կազմում էին Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավոր, Տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Մոհամմադ Հասան Նեժադը, հայազգի պատգամավորներ Կարեն Խանլարյանը և Ժորժ Աբրահամյանը, այլ պաշտոնյաներ, գործարարներ, փորձագետներ:

Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, նախարարության պատասխանատու պաշտոնյաներ: 

Ողջունելով ԻԻՀ պատվիրակության անդամներին, Սուրեն Կարայանը նշել է, որ երկու բարեկամ երկրները համատեղ կարող են տնտեսության զարգացման ավելի արագ տեմպեր ապահովել:

«Պետք է լիարժեքորեն օգտագործենք եղած հնարավորությունները: Պետք է ձգտենք կազմակերպել  համատեղ արտադրություն և արտադրանքի արտահանում այլ շուկաներ: Մենք հայտարարել ենք Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին և արդեն ընթանում են կազմակերպչական աշխատանքները:Համատեղ ջանքերով կանենք հնարավորինը այդ տարածքում մեր երկու ազատ տնտեսական գոտիների արդյունավետ աշխատանքը կազմակերպելու համար: Հայաստանի և Իրանի սահմանակից ազատ տնտեսական գոտիները պետք է դառնան տարածաշրջանի տնտեսական ակտիվության էպիկենտրոնը»,- ընդգծել է Սուրեն Կա րայանը:

Նախարարն առաջարկել է Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծումից հետո, հենց  այդ տարածքում կազմակերպել համատեղ գործարար համաժողով` հրավիրելով բոլոր հետաքրքրված գործարարներին, որպեսզի վերջիններս տեղում ծանոթանան երկու ազատ տնտեսական գոտիների հնարավորություններին և առավելություններին:     

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշել է, որ Հայաստանում գտնվող պատվիրակությունը մի հրաշալի թիմ է, որը կարող է ներկայացնել Իրանի տնտեսության ողջ հնարավորությունները:  Նա հավելել է, որ առաջիկայում տեսանելի կլինեն ԻԻՀ նախագահի` վերջերս Հայաստան կատարած այցի արդյունքները, քանի որ երկուստեք կա քաղաքական կամք և մեծ ցանկություն խորացնելու և ընդլայնելու առևտրատնտեսական համագործակցությունը:

«Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին իր խոսքում չափազանց կարևորել է գործարար համագործակցությունը` հատկապես շեշտադրելով ազատ տնտեսական գոտիներում համատեղ աշխատանքի կազմակերպումը: Նա պատրաստակամություն է հայտնել  ծանոթացնել հայ պաշտոնյաներին  և գործարարներին  «Արաս» ազատ առևտրի գոտու գործունեությանը, նաև փոխանցել իրենց փորձը հայ գործընկերներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, մասնավորապես առանձնացվել են գյուղատնտեսությունը, կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունը, հանքարդյունաբերությունը, նանոտեխնոլոգիաները, արդյունաբերության այլ որլորտները, զբոսաշրջությունը:

Մեկ անգամ ևս հավաստելով տնտեսական համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը, հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ խոսքից գործի անցնելու համար անհրաժեշտ է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կնախանշի կոնկրետ քայլեր երկու երկրների տնտեսական գոտիների ակտիվ գործակցությունը կազմակերպելու ուղղությամբ:

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում Թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքերը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸՊուտինը Ժուկովսկիում զննել է ռուսական նորագույն ինքնաթիռները Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքԱմառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համարՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ Մեսի. Աստծուց եւս մեկ առաջնության մասին խնդրելը չափից շատ կլիներ Հայաստանում և նախկինում օկnւպացված տարածքներում ադրբեջանական մշակութային ժառանգության nչնչացման ֆոնին «հայոց մշակութային և կրոնական ժառանգության» վերաբերյալ Ֆրանսիայի պնդումները աբսուրդային են. Ադրբեջանի ԱԳՆ Մոլդովան և Հայաստանը դառնում են ռուսաֆոբիայի օջախներ, ինչպես Ուկրաինան․ Մեդվեդեւ Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ խախտման դեպքում կլինի տուգանք և միավորի կորուստ Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև տարածաշրջանային խաղաղության առանձին բանակցություններ տեղի կունենան Երևանում չինացի աղջիկ է անհետ կորել․ ընտանիքը հունիսի 22-ից չի կարողանում կապ հաստատել նրա հետ Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատվածի երթևեկություն է ժամանակավորապես փակվելու Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովՍկանդալ սկանդալի վրա, կոռուպցիա կոռուպցիայի վրա․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Միջազգային քրեական դատարանի մասին Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՇուրջ 6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎթար Գողթ գյուղում. «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈւսանողը կրակել է համալսարանի անվտանգության աշխատակցի վրաՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակՌեստորանի աշխատակցի թքի պատճառով հաճախորդը վարակվել է հերպեսով. ՏԵՍԱՆՅՈՒԹԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Հայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԱվետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան