Մերկելը Պորոշենկոյին հրավիրել Է Բեռլին՝ քննարկելու «Մինսկ»-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 30-ին Բեռլինում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կքննարկի Մինսկի պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաեւ Էներգետիկայի հարցեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմերը:
«Երկկողմ հարցերի հետ միասին զրույցի թեմաներ կդառնան խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացումը եւ Մինսկի պայմանավորվածությունների կատարման ընթացքը,-ասել Է նա:-Բացի այդ, ենթադրվում Է, որ կքննարկվեն Ուկրաինայի ներքին ու տնտեսական իրադրությունը, ԵՄ-ի հետ հարաբերությունները եւ Էներգետիկայի հարցեր», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



