Գերմանիայի բնակչությունը 83 միլիոնի նշագծին Է մոտեցել միգրանտների հաշվին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի բնակչությունը 2012 թվականից կրկին աճում Է, առաջին հերթին՝ միգրանտների հաշվին. Destatis դաշնային վիճակագրական գերատեսչության գնահատմամբ, 2016 թվականի վերջի դրությամբ երկրում ապրում Էր 82,8 մլն մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«2016 թվականին ծնված երեխաների թիվը փոքր-ինչ ավելացել Է, մահերի թիվը՝ փոքր-ինչ նվազել… 2016 թվականին արտասահմանից ժամանածների սալդոն, ինչպես սպասվում Է, կկազմի առնվազն պլյուս 750 հազար»,-ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ, որն ստացել Է ՌԻԱ Նովոստին:
Դրա հետ մեկտեղ այսպես կոչված միգրացիոն սալդոն 2016 թվականին զգալիորեն բարձր կլինի ռեկորդային ցուցանիշներից եւ կկազմի շուրջ 1,1 միլիոն: Համանման թիվ նշվել Էր միայն 1992 թվականին՝ Գերմանիայի միավորվելուց անմիջապես հետո. այն ժամանակ երկիր Էր ժամանել 782 հազար մարդ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



