Հարցումը Մերկելի դաշինքի վարկանիշի անկում է արձանագրել. ARD
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) բարելավել Է իր քաղաքական վարկանիշն Անգելա Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի, Ձախ կուսակցության (ՁԿ) եւ «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳհ) կազմակերպությունից պոպուլիստների ժողովրդականության կրճատման ֆոնին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սրանք են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք հունվարի 27-ին հրապարակվել են Գերմանիայի ARD հեռուստաալիքի կայքում:
ՔԴՄ/ՔՍՄ պահպանողական դաշինքը վայելում Է ընտրողների 35 տոկոսի աջակցությունը, ինչը 2 տոկոսով պակաս Է, քան եղել Է հունվարի 5-ի դրությամբ: ԳՍԴԿ-ի օգտին կքվեարկեր 23 տոկոսը, այսպիսով կուսակցության վարկանիշը հաշվետու ժամանակամիջոցում աճել Է 3 տոկոսով: «Ձախերի» ժողովրդականությունը կազմում Է 8 տոկոս, «կանաչներինը»՝ 9 տոկոս, ԱԳհ-ինը՝ 14 տոկոս, լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցությանը՝ 6 տոկոս:
Սեպտեմբերի վերջին Գերմանիայում տեղի կունենան Բունդեսթագի ընտրությունները, որոնց արդյունքներով Գերմանիայում կկազմվի նոր կառավարություն: Եթե ելակետ ընդունենք ընթացիկ վարկանիշը, ապա ձայների մեծամասնությունը կհավաքեն երկուսը՝ ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը եւ ԳՍԴԿ-ն եւ տեսականորեն կկարողանան կրկին նախարարների կաբինետ կազմել: Իրադարձությունների նման զարգացման դեպքում Մերկելը կմնա ԳԴՀ-ի կանցլեր:
Հարցումը կատարել Է Infratest dimap ծառայությունը, դրան մասնակցել Է 1029 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



