Հայկական բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ շրջանառության մեջ են դրվել նոր նամականիշեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայկական բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ պաշտպանության նախարարությունում մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նոր նամականիշ: Նամականիշերը մարեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, «Հայփոստ թրաստ մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և շարքային զինծառայող, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակի ց, ադրբեջանական ուղղաթիռը խոցած Նարեկ Մալխասյանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկու նամականիշերից մեկի վրա պատկերված են ՀՀ զինված ուժերի զորքերի որոշ տեսակները և ՀՀ զինված ուժերի զինանշանը:
Երկրորդ նամականիշի վրա պատկերված է հայ զինվորների շարքը` ծածանվող եռագույն դրոշի և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանի համադրությամբ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



