Միացյալ Թագավորության վարչապետը կայցելի Թուրքիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը հունվարի 28-ին կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ Թուրքիա այցելող Մեյը կհանդիպի երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումների օրակարգում են լինելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, Սիրիայում տիրող իրադրությունը և երկկողմ քաղաքական ու առևտրային հարաբերությունները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



