Գերմանիայում Թրամփի նախնիների հայրենիքում հրաժարվել են նրան պատվավոր քաղաքացու կոչում տալ. DPA
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Կալշտադտ կոմունայի (Ռայնլանդ Պֆալցի դաշնային երկրամաս) խորհուրդը, որտեղից XIX դարում արտագաղթել են Դոնալդ Թրամփի տատը եւ պապը, հրաժարվել Է նրան պատվավոր քաղաքացու կարգավիճակ շնորհել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 27-ին այս մասին հայտնել Է DPA գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ սույն որոշումը խորհուրդն ընդունել Է հունվարի 26-ի երեկոյան, ինչի մասին հայտնել Է տեղի քաղաքագլուխ Թոմաս Յավորեկը՝ դա պատճառաբանելով նրանով, որ այդ կոչումը կոմունայում դեռ երբեք չի շնորհվել եւ այդպես կլինի նաեւ այսուհետեւ:
Կոչումը շնորհելու նախաձեռնությամբ հանդես Էր եկել Գերմանիայի «Հանրապետականներ» (Republikaner) ազգային-պահպանողական կուսակցության՝ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության հոմանիշի ներկայացուցիչ Ալեքսանդր Դիտելը:
Անցյալ տարվա դեկտեմբերին Deutsche Welle ռադիոկայանը հայտնել Էր ԱՄՆ-ի նախագահի գերմանական արմատների մասին: Դոնալդի պապ Թրամփը (ծննդյամբ Ֆրիդրիխ Թրումփը) լույս աշխարհ Է եկել 1869 թվականին Կալշտադտ գյուղում եւ 1885 թվականին արտագաղթել Է ԱՄՆ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



