200 միլիոնով նախատեսված զենքը Երեւանում է
ՎԻԴԵՈԱնցած տարին եւ վերջին ամիսները նշանավորվեցին շատ կարեւոր աշխատանքով՝ հատկապես առաջնագծի տեխնիկական միջոցներով համալրման: Խոսքը վերաբերում է ինչպես դիտարկման սարքերի, այնպես էլ համապատասխան գիշերային օպտիկական հնարավորությունների ստեղծման համար:
Այս համոզմանն է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ մի մասը, որը նախատեսված էր 200 միլիոնով դոլարով, արդեն գտնվում է Հայաստանում:
Հիշեցնենք՝ Հայաստանը 2016-ին նախատեսում էր Ռուսաստանից 200 միլիոն դոլարի զենք-զինամթերք ձեռք բերել: «Մի մասը մատակարարված է Զինված ուժերին, դրված է ծառայության: Մնացած պայմանագրերն ընթանում են ըստ մեր ժամանակացույցերի»,- հավելել է Վ. Սարգսյանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



