Թրամփը պատմել է «միջուկային պայուսակն» ստանալուց հետո ունեցած իր զգացողությունների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան բալիստիկ հրթիռների արձակման համար «ոսկե» կոդերի ստացումը շատ սթափեցնող Է:
Այս մասին պատմել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ABC News-ին տված հարցազրույցում, որի բովանդակությունը հայտնել Է The Hill հրատարակությունը:
«Երբ նրանք բացատրում են, թե դա ինչ Է նշանակում, եւ թե ընդհանրապես ինչ կարգի ավերածությունների մասին Է խոսքը, դա շատ Է սթափեցնում: Ինչ-որ իմաստով շատ, շատ սարսափելի Է»,- ասել Է Միացյալ Նահանգների ղեկավարը: Նա պարզաբանել Է, որ այդ զգացողության պատճառով ինքն անքնություն չի ունենա, եւ հավատում Է, որ հաջողությամբ կկատարի իր վրա դրված պատասխանատվությունը:
Հավելենք, որ «Ոսկե կոդերը», որոնք տպված են չափով վարկային քարտին նմանվող քարտի վրա, ԱՄՆ-ի նախագահին թույլ են տալիս ռազմավարական միջուկային հրթիռների արձակման հրաման տալ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



