ՌԴ Կրասնոդարի երկրամասում ավտովթարից տուժածներից երկուսը վիրահատվել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Կրասնոդարի երկրամասում հունվարի 22-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից Վանուշ Ս.-ն այսօր դուրս է գրվել Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հ այթայանը։
Ըստ նրա՝ տուժածներից 2-ը` Գևորիկ Դ.-ն (1992թ. - աջ ուսի վիրաբուժական վզիկի կոտրվածք` տեղաշարժումով) և Կարեն Հ.-ն (1984թ. - աջ անրակի միջին երրորդականի փակ թեք կոտրվածք) վիրահատվել են։
Հիվանդանոցում բուժումը շարունակող ՀՀ 4 քաղաքացու վիճակը բավարար է։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



