Թուրքիայում իշխող կուսակցության ներկայացուցիչը ենթարկվել է հարձակման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառի «Արդարություն և զարգացում» կուսակցության տեղական կառույցի նախագահ Մուսլում Օրթայը հարձակման է ենթարկվել:
Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Թուրքիայի իշխող կուակցության տարածքային կառույցի նախագահի վրա հաձակվել է 4 անհայտ անձ, ինչի հետևանքով նա տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Յուքսեքովայի հիվանդանոց:
Հարձակում գործած անձինք դիմելեն փախուստի, և ոստիկանությունը որոնողական գործողություններ է իրականացնում:
Նախնական վարկածի համաձայն` հարձակումն իրականացվել է քրդերի կողմից:
Թուրքական Հաքքարի նահանգը Թուրքիայի զինված ուժերի և Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների միջև տեղի ունեցող շարունակական ռազմական գործողությունների հիմնական թատերաբեմերից է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



