Հաճելի է հաղթանակ տոնել մի համերգասրահում, որտեղ նվագել են մեծագույն երաժիշտները. Լևոն Արոնյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇախմատային աշխարհի առաջատարներից մեկը՝ Լևոն Արոնյանը խոսել է Ռիչարդ Ռապորի դեմ տոնած հաղթանակի մասին:
«Անշուշտ, հրաշալի է խաղալ Հարլեմի ֆիլհարմոնիկ համերգասրահում: Հաճելի է հաղթանակ տոնել մի համերգասրահում, որտեղ նվագել են մեծագույն երաժիշտները: Հուսով եմ, որ ապագայում էլ նման հնարավորություն կունենամ, թեպետ արդեն փորձ ունեի և խաղացել եմ Երևանի Օպերայում: Հարկավոր է, որ սկզբնախաղում բավականաչափ զգոն լինես, իմ կարծիքով, Ռիչարդը մի քանի սխալ քայլ կատարեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Արոնյանը:
Տատա Սթիլ մրցաշարի 10-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը 6 միավորով կիսում է 2-6-րդ տեղերը: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Ռադոսլավ Վոյտաշեկը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



