Ընդլայնվում է պետական ծառայություններ մատուցող օպերատորների շրջանակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկն ընդլայնվեց՝ ընդգրկելով նաև «Անելիք բանկ» և «Հայէկոնոմբանկ» ընկերություններին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ՀՀ քաղաքացիների համար հնարավորություն է ստեղծվել մի շարք պետական գործառույթները ստանալ նաև մասնավոր հարթակում: Ներկայում միասնական գրասենյակները գործում են Երեւանում՝ «Հայփոստ»-ի (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ»-ի (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Աﬔրիաբանկ»-ի (հասցե՝ Դեղատան 6) և &laqu o;Կոնվերս բանկ»-ի ( հասցե՝ Քաջազնունու 4/6) նշված հասցեներում, ինչպես նաև Գառնի համայնքի, Գյումրի (հասցե՝ Ռիժկովի 5) և Էջմիածին ( Մ.Մաշտոցի- 2) քաղաքների «Հայփոստի» գրասենյակներում:
Նախարարի խոսքով՝ մինչև հունվարի վերջ գործող գրասենյակների թիվը կավելանա մոտ երկու տասնյակով:
ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում բացվել է Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների, դրանց կողմից մատուցվող ծառայությունների և հասցեների վերաբերյալ տեղեկատվական նոր հարթակ՝ http://moj.am/services/



