Սպիտակ տանը Թրամփին ամենից շատ դուր են եկել հեռախոսները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին պատմել Է, որ իրեն շատ Է դուր գալիս Սպիտակ տանն իր նոր բնակարանը, առանձնապես նրա վրա տպավորություն են գործել հեռախոսները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին գրել Է New York Times-ը:
«Դրանք ամենագեղեցիկ հեռախոսներն են, որոնք ես երբեւԷ գործածել եմ իմ կյանքում,- ասել Է նա:- Դա ամենաանվտանգ համակարգն Է: Բառերն ասես պայթում են օդում»,- կատակել Է Թրամփը:
Նախագահը պատմել Է, որ ջանում Է հնարավորինս պահպանել օրվա այն կարգը, որին ինքը սովորել Է՝ ապրելով Trump Tower-ի իր բնակարանում: Նա վեր Է կենում առավոտյան վեցից ոչ ուշ, հեռուստացույց Է դիտում եւ լրագրեր ընթերցում: Իննին սկսվում են նրա հանդիպումները, ինչը Թրամփի համար անսովոր վաղ Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



