New York Times-ն իմացել Է ՄԱԿ-ի ֆինանսավորումը կրճատելու Թրամփի պլանների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստում Է փաստաթղթեր, որոնք Էապես կսահմանափակեն ԱՄՆ-ի մասնակցությունը ՄԱԿ-ին եւ մյուս միջազգային կազմակերպություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին գրել Է New York Times-ը՝ վկայակոչելով որոշումների նախագծերը, որոնք ձեռք Է բերել խմբագրությունը:
Մասնավորապես, ենթադրվում Է այն կազմակերպությունների ֆինանսավորման դադարեցումը, որոնք իրենց անդամ են ճանաչում Պաղեստինի Ինքնավարությանը, գործում են ԿԺԴՀ-ի եւ Իրանի դեմ պատժամիջոցների շրջանցմամբ, ինչպես նաեւ հանդես են գալիս աբորտների պաշտպանությամբ:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի կողմից միջազգային կազմակերպությունների ֆինանսավորումը պետք Է կրճատվի 40 տոկոսով, նշել Է հրատարակությունը: Եթե նախագիծն ընդունվի, դա զգալիորեն կազդի ՄԱԿ-ի գործունեության վրա, որն ամեն տարի բազմամիլիոն վճարներ Է ստանում ԱՄՆ-ից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



