ՄԱԿ-ում քննարկել են Վրաստանում անչափահասների ամուսնությունների խնդիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ երեխաների իրավունքներով հանձնաժողովում դիտարկել են Վրաստանի զեկույցը։ ՄԱԿ փորձագետներին հետաքրքրող հիմնական հարցերից մեկը Վրաստանում շատ տարածված ՝ անչափահասների ամուսնությունների խնդիրն էր։
Վրացական պատվիրակության ներկայացուցիչները շեշտել են, որ օրենսդրության այն դրույթները, որոնք 16 տարեկանը լրացած անձանց թույլատրում են ամուսնանալ, արդեն չեղարկվել են։ Հիմա ամուսնության համար նվազագույն տարիքային շեմը 18 տարեկանն է։ Սակայն օրենսդրական փոփոխություններից մեկով, ընդ որում բացառությամբ դատարանի համաձայնությամբ, ամուսնությունը թույլատրվում է նաեւ 17 տարեկաններին, եթե նրանք երեխա են ունենում։
Վրաստանի շխանությունները անում են հնարավոր ամեն ինչ՝ ծնողներին վաղաժամ ամուսնությունների հետեւանքների՝ այդ թվում երեխաների առողջությանը սպառնացող վտանգների մասին իրազեկելու համար։ Գյուղերում, որտեղ տարածված են մանկահասակների ամուսնությունները , դպրոցներում անցկացվում են ծնողական ժողովներ, որտեղ տեղական իշխանությունների ներկայացուցիչները, հոգեբաններն ու սոցաշխատողները մեծահասակներին պատմում են, թե ինչ վտանգներ են պարունակում անչափահասների ամուսնությունները թե նրանց, թե նրանց սերունդների համար։



