Թրամփը ստորագրել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման մասին հրամանագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանին պատ կառուցելու մասին հրամանագիրը։
Թրամփը նաեւ ստորագրել է հրաման, որը խստացնում է այսպես կոչված ապաստան-քաղաքների նկատմամբ քաղաքականությունը, հայտնում է BBC–ն։
Ավելի վաղ նրա մամուլի քարտուղար Շո Սփայսերը պարզաբանել էր, որ Սան Ֆրանցիսկոյի նման քաղաքները հրաժարվում են համագործակցել դաշնային իշխանությունների հետ՝ ապօրինի ներգաղթի դեմ պայքարում։ Թրամփը հետագա հրաժարման դեպքում մտադիր է կրճատել նրանց ֆինանսավորումը։
Գործակալությունը նաեւ հայտնում է, որ առաջիկա օրերին Թամփը ԱՄՆ փախստականների մուտքի ժամանակավոր արգելք կներդնի, նաեւ կդադարեցնի վիզաների տրամադրումը Սիրիայի ու Մերձավոր արեւելքի ու Աֆրիկայի եւս մի քանի երկրների քաղաքացիներին։
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



