Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առաջիկայում շատ կցանկանամ մի հատ լավ, տնական տղայի խաղալ. Կարեն Գալստյան

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Կարեն Գալստյանը, ում հեռուստադիտողը ճանաչում է տարբեր հեռուստասերիալներից: Մշտապես բացասական կերպարներով հանդես եկող դերասանն այս պահին հեռուստատեսային որեւէ աշխատանքում ներգրավված չէ, փոխարենը կենտրոնացել է թատրոնի վրա.

«Իրականում ես թատրոնի դերասան եմ, նկարահանվում եմ, երբ առաջարկներ են լինում, մնացած բոլոր ժամանակս հատկացնում եմ իմ իրական աշխատանքին՝ թատրոնին: Արդեն սկսվել է նոր թատերաշրջանը, սա նշանակում է, որ բացի  գործող ներկայացումներից, առջեւում նոր պիեսներ են լինելու, որոնցում մեծ հաճույքով ներգրավվածություն կունենամ: Այս պահին աշխատում ենք Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործության վրա. տարին խոստանում է թատրոնում բուռն լինել»,- պատմեց «Գոյ» փորձարարական թատրոնի դերասանը:

Բացի թատերական գործունեությունից, Կարենն այս տարի պատրաստվում է նաեւ գեղարվեստական ֆիլմում նկարահանվել.

«Առաջարկ եմ ստացել նկարահանվել գեղարվեստական ֆիլմում, բայց մանրամասներ առայժմ հայտնել չեմ կարող: Կարծում եմ՝ հետաքրքիր աշխատանք է սպասվում»,- հավելեց նա:

Թե ինչի հետ է կապում ռեժիսորների ընտրությունը, երբ նրան միայն բացասական կերպարներ են վստահում, Կարենը ժպիտով նշեց.

«Ճիշտ է՝ հեռուստատեսային աշխատանքներում միշտ հանդես եմ եկել բացասական կերպարներով, իսկ թե ինչո՞ւ, այդ հարցին պատասխանել չեմ կարող, դա ռեժիսորների, պրոդյուսերների ընտրությունն է: Թեեւ պետք է չթաքցնեմ, որ միշտ էլ սիրել եմ բացասական հերոսների մարմնավորել, նրանց մեջ հետաքրքրությունը շատ մեծ է: Ինչեւէ, առաջիկայում շատ կցանկանամ մի հատ լավ, տնական տղայի խաղալ»:

Դերասանը աշխատանքից զատ մեծ հետաքրքրություն ունի ֆուտբոլի նկատմամբ.

«Կարելի է ասել՝ գրեթե ապրում եմ ֆուտբոլով: Երկրպագում եմ իմ սիրելի թիմերին, բաց չեմ թողնում ցուցադրություններն ու նաեւ ինքս եմ  խաղում»,- պատմեց Կարենը:

Հետաքրքրվելով, թե ինչ է կատարվում դերասանի անձնական կյանքում, արդյոք սիրելի ունի, թե ոչ, Կարեն Գալստյանը խուսափողական պատասխան տվեց.

«Երբ հյուր ենք գնում, հյուրասիրվում ենք այնքան, որքան հյուրասիրությունն է: Իմ անձնականը միայն իմն է, հյուրասիրում եմ այնքան, որքան հնարավոր է»:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Մարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը