Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաստաբան Տիգրան Սարգսյանը՝ ՀՎԿ ցուցակով առաջադրվելու և իրավական համակարգում բարեփոխումներ անելու մասին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Past.am-ի զրուցակիցն է փաստաբան, «Հայկական վերածնունդ» կուսակցության իրավական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանը
 
– Պարոն Սարգսյան, Ձեր անունը ներառված կլինի՞ ՀՎԿ համամասնական ցուցակում:
 
– Պաշտոնական որոշում չկա, բայց քննարկվում է:
 
– Իսկ ցանկություն կա՞ ռեյտինգային պայքարի մեջ մտնելու:
 
– Այո:
 
– Ինչպիսի՞ ծրագրեր ունեք կամ ի՞նչ առաջնահերթություններ եք տեսնում՝ կապված ձեր ոլորտի հետ:
 
– Դատախազների, քննիչների ընտրության, վերապատրաստման, աշխատանքի գնահատման և հասարակական վերահսկման ժամանակակից համակարգ է անհրաժեշտ ներդնել: Իրավապահ համակարգի գործունեությունը պետք է լինի տեսանելի և վերահսկելի հասարակության կողմից: Հասարակական կազմակերպությունները, փաստաբանները, իրավապաշտպանները, ցանկացած մտահոգ քաղաքացի պետք է կարողանա իրավապահ համակարգի գործունեությանը հետևել և ծանոթանալ աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններին: Այսօր հասարակությունը չի վստահում իրավապահ մարմիններին և դրա հիմնական պատճառը համակարգի փակ լինելն է:
 
– Հանցանք կատարած անձինք ազատազրկման վայրերում ուղղվո՞ւմ են: Ի՞նչ է ցույց տալիս պրակտիկան: Տեղյակ ենք, որ այս մասին բազմաթիվ առաջարկներ ունեք:
 
– Մենք չունենք դատապարտյալների ուղղման ժամանակակից պահանջներին համապատասխան պայմաններ: Դատապարտյալի ուղղման համար անհրաժեշտ է ապահովել պայմաններ ազատազրկման դատապարտվածի կրթության, ստեղծագործական աշխատանքով զբաղվելու, մշակութային արժեքների հետ հաղորդակցման, առողջության պահպանման և այլ կենսական նշանակության իրավունքների իրացման համար:
 
– Դատական համակարգի նկատմամբ հասարակության անվստահությունը գնալով աճում է: Ի՞նչ եք ցանկանում փոխել համակարգում:
 
– Մենք հանդես ենք գալիս դատական համակարգի բարեփոխման և արդիականացման ծրագրով: Գտնում ենք, որ անհրաժեշտ է դատական համակարգը համալրել հասարակության մոտ վստահություն վայելող մասնագետներով, դատարանի և դատավորի աշխատանքի հասարակական վերահսկման և գնահատման մեխանիզմներ ներդնել, բարձրացնել դատավորի անկախությունն և ինքնուրույնությունը, օրենսդրական փոփոխություններով բարձրացնել դատական ակտերի որակին ներկայացվող պահանջները՝ դրանց հիմնավորվածության և պատճառաբանվածության ավելի բարձր չափորոշիչներ ներդնելով:

Լևոն Փանոսյան

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Տղամարդը ընկել է ատրակցիոնից և մահացելԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտին Թրամփը կարող է թուլացնել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցները Երևանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում լավագույն լուծումն է փնտրում․ Փաշինյան Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն Ստամբուլում հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար ԱՄՆ-ն առնվազն 6 անգամ կոչ է արել Ուկրաինային չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա. WSJ Արտաշատում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա երկու տուժածՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան Որսորդը պատահաբար կրակել և սպանել է իր ազգականինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ. ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել. Փաշինյան Ալբանայում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում հարձակվել է առևտրային նավի վրա ՌԴ-ի հետ մաքսիմալ բարեկամական ենք, բայց հարցերը պետք է լուծել․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ էդպիսի խնդիր կա, քանդելու ենք, մարդիկ էն գլխից թող մտածեն հետագա գործունեության մասին․ Փաշինյանը՝ ապամոնտաժումների մասին Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»44-ամյա տղամարդը իր դստերը պարբերաբար ծեծել ու սեռական բռնության է ենթարկել․ ՆԳՆՋենիֆեր Լոպեսի համերգի 500 միլիոն դրամի պարտքը չի վերադարձվել ԿԳՄՍՆ-ին․ նոր պայմանագիր է կնքվել Սահմանային վերահսկողությունը կփոխվի․ Հայաստանը միանում է միջազգային համակարգինԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Գազ չի լինի մինչև հոկտեմբերի 16-ի 22:00-ն Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԱդրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»Մասկը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Զելենսկին հրաժարական տա Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան