Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Քեմերոնը գլխավորել Է դեմենցիայի հետազոտման ինստիտուտը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը դարձել Է Alzheimer՚s Research UK բրիտանական հետազոտական ինստիտուտի նախագահը, որն զբաղվում Է դեմենցիայի եւ Ալցհեյմերի հիվանդության ուսումնասիրությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Telegraph թերթը:
Քեմերոնը դեմենցիայի ուսումնասիրությանը շատ ժամանակ Էր հատկացնում դեռեւս իր վարչապետության օրոք: 2012 թվականին նա գործարկել Է Dementia Challenge ծրագիրը, որը կոչված Էր մինչեւ 2025 թվականը գտնել հիվանդությունից ազատվելու միջոցը:
«Ես շատ ուրախ եմ՝ ստանձնելու Alzheimer՚s Research UK-ի՝ հավակնոտ բարեգործական ինստիտուտի նախագահությունը, որը խթանում Է բժշկական ուսումնասիրություններն այս քայքայիչ վիճակի դեմ պայքարում»,-հայտարարել Է Քեմերոնը:
Դեմենցիային են դասվում տարբեր դեգեներատիվ հիվանդություններ, որոնք հրահրում են ուղեղի ֆունկցիայի աստիճանական թուլացում: Ալցհեյմերի հիվանդությունը դեմենցիայի ամենատարածված ձեւն Է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումներով՝ 2016 թվականի ապրիլի դրությամբ ամբողջ աշխարհում դեմենցիայից տառապում Էր 47,5 մլն մարդ, եւ տարեկան հայտնվում Է հիվանդության 7,7 մլն նոր դեպք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



