Ժամանակն է շարունակել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները. Ուորլիք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԺամանակն է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները: Այդ մասին Twitter սոցցանցի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ժամանակն է վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններին»,- գրել է ամերիկացի համանախագահը Twitter-ի իր միկրոբլոգում՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ այցի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կայացած հանդիպումների համար:
Ջեյմս Ուորլիքը և Մինսկի խմբի մյուս համանախագահները կժամանեն Բաքու՝ առաջին Եվրոպական խաղերի բացմանը մասնակցելու։
Աղբյուրը` Tert.am
X
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



