«Գազպրոմ»-ը Եվրոպային գազ մատակարարելու համար դիտարկում է Poseidon և TAP գազատարներն օգտագործելու հնարավորությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Եվրոպային գազ մատակարարելու համար դիտարկում է Poseidon և TAP գազատարներն օգտագործելու հնարավորությունը։
Այդ մասին Վիեննայում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է «Գազպրոմ»-ի փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը։ Նա լրագրողներին հայտնել է, որ չի պլանավորում վաճառել Gascade գազատարների գերմանական ցանցում «Գազպրոմ»-ի բաժնեմասը։
Poseidon-ը ITGI գազատարի ծովային հատվածի կառուցման նախագիծ է, որը անցնելու է Հոնիական ծովի հատակով և միավորելու է Հունաստանի ու Իտալիայի գազատրանսպորտային համակարգերը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



