Հայոց ցեղասպանության մասին Օսկարի ներկայացված ֆիլմը ցուցադրվել է Նյու Յորքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ Նյու Յորք քաղաքում ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչներին, այդ թվում և Ամերիկյան կինոակադեմիայի անդամներին է ցուցադրվել Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմը, որն առաջադրվել է Օսկարի «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Asbarez-ը:
«Ես այնքան շնորհակալ եմ, որ այս ֆիլմն ընտրվել է որպես Օսկարի կարճ ցուցակ անցնելու հավակնող տասը թեկնածուներից մեկը: Որպես Հայոց ցեղասպանությունը վերապարծների թոռ` սա մեծ նշանակություն ունի ինձ համար: Ինչ-որ առումով սա հաստատումն է նրա, որ այս խնդիրը, ինչքան էլ երկար լռեցված մնա, շարունակում է լինել համամարդկային առումով հասկանալի, այն արժե պատմել, իսկ հանդիսատեսը ցանկանում է այն տեսնել»,- նշել է Նարե Մկրտչյանը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



