ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը Թուրքիան ահաբեկչական խմբավորումների երաշխավոր է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիավորված ազգերի կազմակերպությունում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆերին Աստանայում խստորեն քննադատել է Թուրքիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունների շրջանակում Ղազախստանում գտնվող Ջաֆերին հանդիպման ընդմիջման ընթացքում պատասխանել է լրագրողներից մեկի հարցին` ուղղված թուրք-սիրիական հարաբերություններին` ասելով, որ պաշտոնական Անկարան օգնում է «ահաբեկչական խմբավորումներին»:
«Թուրքիան զինված ահաբեկչական խմբավորումների երաշխավորն է, քանի որ նրանց գործատուներից է»,- հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը, ով նշել է, որ Աստանա են եկել հաջողություն գրանցելու նպատակով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



