Իրաքի կառավարական ուժերն ազատագրել են Մոսուլի արևելյան հատվածը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի կառավարական ուժերը ազատագրել են Մոսուլի արևելյան հատվածները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այս մասին «Ալ-Ջազիրա»-ին տեղեկացրել են ռազմական աղբյուրները:
«Զինված ուժերը հաջողության են հասել Մոսուլ քաղաքի արևելյան հատվածի ազատագրման հարցում: Հակառակորդը ծանր կորուստներ է կրել մարդկային ուժի և տեխնիկայի առումով»,- ասված է Իրաքի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Անցած աշնանը Իրաքի բանակը հարձակում է սկսել Մոսուլի ուղղությամբ: Ահաբեկիչները կաղի դիմադրություն են ցույց տալիս կառավարական բանակին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



