ՍԱՍ–ի Արտակին ստուգելը քաղաքական ենթատեքստ չունի. նա չի կատարել հարկային պարտավորությունները. «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մենք արդեն գրել ենք, որ հունվարի 20–ին հարկային մարմինները ստուգումներ են անցկացրել Երևանի բոլոր ՍԱՍ–սուպերմարկետներում:
Շատ լրատվամիջոցներ այս ստուգումներին քաղաքական ենթատեքստ տվեցին` «հերոսացնելով» Արտակին:
Իրականում նախկինում նրա կազմակերպությանը տուգանել էին մոտ 20 միլիոն դրամի չափով:
Հարկային մարմինները հայտնաբերել էին չգրանցված աշխատակիցներ, ովքեր աշխատում էին բոլոր հինգ խանութներում: ՀԴՄ կտրոններ չտրամադրելու բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Մեծ անհամապատասխանություն է եղել դրամարկղերի և համակարգիչների տվյալների մեջ: Ստուգման օրերին պարզվել է, որ անհամեմատ շատ առևտուր է եղել, քան մինչ այդ:
Երեկ «Փաստին» հայտնի դարձավ, որ ՍԱՍ–ը չի կատարել դատարանի որոշումը և պետության բյուջե մուտք չի արել տուգանված 20 մլն դրամը, որի պատճառով էլ նորից ստուգումներ են սկսվել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:




















































