Ջորջ Բուշ ավագը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է սովորական պալատ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի առողջական վիճակը կարգավորվում եւ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է սովորական պալատ, իսկ նրա տիկին Բարբարա Բուշը դուրս կգրվի հիվանդանոցից երկուշաբթի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի–ն։
Houston Methodist Hospital–ի բժիշկ Էմի Մինդերսի խոսքով, նախկին նախագահի ինքնազգացողությունը լավ է, նա ցանկանում է տուն վերադառնալ։ Առայժմ բժիշկները չեն շտապում կանխատեսումներ անել, սակայն դա կարող է լինել արդեն այս շաբաթավերջին։
«Նա շատ ուժեղ մարդ է՝ 92 տարեկանի համար ոչ բնօրոշ», – ասել է Մինդերըս՝ հավելելով, թե ուրբաթ օրը Ջորջ Բուշ ավագը հեռուստացույցով դիտել է Դոնալդ Թրամփի երդմնակալությունը եւ մեկնաբանություններ արել, բայց ոչ՝ քաղաքական հայտարարություններ։
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



