Ավելի քան 250 հազար մարդ Թրամփից պահանջել Է հրապարակել հարկերին վերաբերող տվյալները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հղված հանրագիրը՝ հարկային հայտարարագիրը հրապարակելու պահանջով, ավելի քան 250 հազար ստորագրություն Է հավաքել վարչակազմի՝ petitions.whitehouse.gov հանրագրերի համար կայքում հայտնվելու պահից:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Թրամփին հղված հանրագիրը, որը հրապարակվել Է հունվարի 20-ին, մեկ օրից պակաս ժամանակում 100 հազար ձայն Է հավաքել, որն անհրաժեշտ Է Սպիտակ տան պատասխանի համար:
Հանրագիրն արդեն 250 հազար 956 մարդ Է ստորագրել, վկայում Է կայքի հաշվարկը:
Իսկ WikiLeaks կայքը հայտարարել Է գործարարի կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակելու պլանների մասին, եթե իրեն հաջողվի ձեռք բերել այդ տվյալները:
Մինչդեռ, ինչպես ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել Է պետության ղեկավարի ավագ խորհրդական Քելիեն Քոնուեյը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի հրապարակի իր հարկային հայտարարագիրը:
«Մարդկանց դա հետաքրքիր չԷր, երբ նրանք քվեարկում Էին նրա օգտին,- ասել Է խորհրդականը:- Ամերիկացիներին շատ ավելի հետաքրքիր Է, թե ինչ տեսք կունենան իրենց սեփական հարկային հայտարարագրերը Թրամփի նախագահության ժամանակ, այլ ոչ թե այն, թե իրենից ինչ Է ներկայացնում նրա հայտարարագիրը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



