Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օտարերկրյա ներդրողներին կներկայացվեն վերականգնվող էներգետիկ ոլորտի ներդրումային հնարավորությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

  Երևանում հունվարի 25-27-ն անցկացվելու են «Էներգետիկայի շաբաթ- 2017» միջոցառումների շարք և ցուցահանդես:  Միջոցառումները միտված են ներկայացնելու Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, առկա խնդիրները, ներդրումային հնարավորությունները, հեռանկարային ծրագրերը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը նշեց, որ  այն ավանդական միջոցառում է և իր տեսակով հաշվետվություն է ենթադրում:

«Ներկայացնելու ենք, թե ինչ առաջընթաց ենք ունեցել էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Մյուս կողմից՝ վերհանելու ենք խնդիրները` համատեղ ջանքերով լուծում տալու համար: Այս միջոցառումը կազմակերպում ենք, երբ ասելիք ունենք, իսկ այս անգամ ներկայացնելու շատ բան կա»,-ասաց Թամարա Բաբայանը: Նրա խոսքով՝ հետաքրքրվածություն կա ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների շրջանում: Ըստ նրա, եթե 4 տարի առաջ դժվարությամբ էին մասնակից ընկերություն գտնում, ապա հիմա ցանկացողներն այնքան են, որ, տեղի սահմանափակ լինելու պաÕ �ճառով, որոշները մերժվել են:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշեց, որ շաբաթի շրջանակում կարևոր միջոցառումներից է արևային էներգետիկայի ներդրումային համաժողովը:

 «Համաժողովին ներկայացվելու է արևային էներգետիկ ոլորտին վերաբերող ներդրումային փաթեթ: Ինչպես գիտեք, այս ոլորտի զարգացումը մեզ համար առաջնահերթություն է: Արևային տեխնոլոգիաների համար Հայաստանը բացառիկ լավ երկիր է: Մի շարք գործոններ թույլ են տալիս եզրահանգելու, որ կարելի է շատ լուրջ զարգացնել արևային ֆոտովոլտային տեխնոլոգիաները»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Հայկ Հարությունյանը նշեց, որ արևային էներգետիկայի ոլորտի զարգացումը բաժանել են երեք մակարդակի: Առաջինը միկրոկայանների մակարդակն է,  երբ քաղաքացիները կարող են պանելներ տեղադրել տանիքում, արտադրել էներգիա և ավելցուկը վաճառել էլեկտրական ցանցերին: Այս գործընթացն ազատվել է բոլոր տեսակի հարկերից, լիցենզավորման պահանջներից: Հայկ Հարությունյանի խոսքով, կառավարության այս նախաձեռնությանը ֆինանսական շուկան դրական է արձագանքել: Հաջորդ մակարդակը 1ՄՎտ հզորությամբ կայաններն են, իսկ երրորդը` 50 ՄՎտ հզորությամբ կայանները:

Հայկ Հարությունյանը նշեց, որ համաժողովին ներդրողներին ներկայացնելու են Գեղարքունիքի մարզի Մասրիկ-1 տեղանքում առաջին արևային կայանի կառուցման հնարավորությունները: Կայանի նախատեսվող հզորությունը 55 ՄՎտ է: Կանցկացվի մրցույթ, որը հնարավորություն կտա նվազագույն սակագնի առաջարկ ստանալ փորձառու կազմակերպությունների մասնակցությամբ:

Համաժողովին մասնակցում են  օտարերկրյա ներդրողներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Հոլանդիային Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Արաբական Միացյալ Էմիրություններից:

 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ