Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 2-3 աստիճանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում` առավելապես հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 24-28-ին տեղ-տեղ երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-25-ին կնվազի 2-3 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում սեպտեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 24-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +31 աստիճան, սեպտեմբերի 25-28-ին` +30 աստիճան:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



