Մելանյա Թրամփը Նյու Յորք Է վերադառնում ամուսնու պաշտոնակալությունից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, հունվարի 23-ին Նյու Յորք Է վերադառնում՝ պետության ղեկավարի պաշտոնակալության առթիվ կայացած հանդիսությունների ավատից հետո, տեղեկացնում Է «Արմեպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Առաջին տիկինը շնորհակալ Է բոլորից աջակցության եւ Վաշինգտոնում ջերմ ընդունելության համար: Նա Նյու Յորք Է վերադառնում դպրոցական շաբաթվա սկսվելուց առաջ եւ առաջիկա շաբաթներին ժամանակի մի մասը կանցկացնի Նյու Յորքում, իսկ մյուս մասը՝ Վաշինգտոնում»,- CNN հեռուստաալիքին հայտնել Է Մելանյա Թրամփի ներկայացուցիչը:
Նոյեմբերին Դոնալդ Թրամփը հայտնել Էր, որ Մելանյան եւ իրենց տասնամյա տղան՝ Բեռոնն իր մոտ՝ Սպիտակ տուն կտեղափոխվեն «շատ շուտով, հենց որ դպրոցում ավարտվեն նրա պարապմունքները»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



