ԱՄՆ-ում ինքնաշեն ժամացույցի պատճառով ձերբակալված աշակերտին ՄԱԿ են հրավիրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Թեքսաս նահանգից մուսուլման դպրոցական Ահմեդ Մոհամեդը, որը ձերբակալվել էր դպրոց ինքնաշեն ժամացույց բերելու համար, ինչն ուսուցիչները ռումբի հետ էին շփոթել, հրավիրվել է ՄԱԿ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հանդիպմանը, հայտնում է RT-ն:
Դալասում ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի ներկայացուցիչ Ալի Սալեմը հայտնել է, որ Մոհամեդն ընտանիքի հետ ՄԱԿ-ի շտաբ-բնակարան կայցելի սեպտեմբերի 23-ին:
Այցի մանրամասները դեռ հայտնի չեն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաշեն ժամացույցի պատճառով ձերբակալված դեռահասը հեռացել է դպրոցից:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



