Առնվազն 18 մարդ Է զոհվել ԱՄՆ-ի հարավում մոլեգնած տոռնադոյից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 18 մարդ Է զոհվել, եւս գրեթե 50-ը՝ վերքեր ստացել ԱՄՆ-ի հարավում մոլեգնած տոռնադոյից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է մե«Արնպրես»-ը, հունվարի 22-ին հայտնել Է Associated Press գործակալությունը: Առնվազն 15 մարդ մրրկասյուների զոհ Է դարձել Ջորջիայում, չորսը՝ Միսիսիպիում:
Քամու պոռթկումները ավերել են տներ, տապալել հենասյուներ ու ծառեր, վնասել Էլեկտրահաղորդման գծեր:
Մինչդեռ օդերեւութաբանները մոտ ժամանակներս եղանակի բարելավում չեն խոստանում. Միսիսիպիում, Ֆլորիդայում եւ Ալաբամայում սպասվում են նոր տոռնադոներ, ժամում մինչեւ 70 կմ արագությամբ քամի, տեղատարափներ ու կարկուտ: Ջորջիայում արդեն արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարված, նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել Է օգնություն ցուցաբերել տուժած նահանգներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



