Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Նոր Հարավային Ուելսի վարչապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳլեդիս Բերեջիկլյանը կդառնա Նոր Հարավային Ուելս նահանգի 45-րդ վարչապետը: Նա հունվարի 23-ին միաձայն ընտրվել է Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian պարբերականը:
Լիբերալ կուսակցության կողմից հրավիրած հանդիպումը տևել է առավելագույնը 15 րոպե: Բերեջիկլյանին որպես կուսակցության առաջնորդ ընտրելուց զատ նրա տեղակալ է ընտրվել ֆինանսների նախարար Դոմինիկ Պերոտետը:
Ակնկալվում է, որ Բերեջիկլյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 23-ի երեկոյան` Կառավարության տանը կայանալիք միջոցառմանը:
Նոր Հարավային Ուելսի նորընտիր վարչապետը տեղեկացրել է, որ իր նոր կաբինետը որոշելու համար պահանջվում է շուրջ մեկ շաբաթ ժամանակ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



