Turkish Airlines-ի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Իրանի Քերմանշահ քաղաքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի ազգային ավիափոխադրող Turkish Airlines-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքում:
Ինչպես տեղեկացնում է իրանական Press TV հեռուստաալիքի կայքը, Airbus A320 ինքնաթիռը իրականացնելիս է եղել Քուվեյթ-Ստամբուլ չվերթը:
Հաղորդվում է, որ 70 ուղևորի տեղափոխող ինքնաթիռի օդաչուն ռադիոհաղորդագրություն է ուղարկել Քերմանշահի օդանավակայանի ավիակարգավարներին` հայտնելով, որ ինքնաթիռն արտակարգ իրավիճակում է հայտնվել տեխնիկական խափանման պատճառով:
Աղբյուրի հաղորդմամբ` ուղևորներն անվնաս են և տեղավորվել են Քերմանշահի հյուրանոցներից մեկում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



