Ընտրություններից հետո լուրջ փոփոխություններ կլինեն. ԱԻ նախարարի պաշտոնը դեռ երկար թափուր կմնա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը մինչեւ խորհրդարանական ընտրությունները կմնա թափուր: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը երկարատեւ ծանր հիվանդությունից հետո 2016թ. դեկտեմբերին վախճանվեց, եւ հիմա նախարարի պարտականությունները դրված են փոխնախարար Հայկարամ Մխիթարյանի վրա:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ այս ընթացքում նախարարի հավանական թեկնածուներն իրենք էլ են հասկանում, որ ընտրություններից հետո քաղաքական դաշտում, այդ թվում՝ կառավարության կազմում, հնարավոր են լուրջ փոփոխություններ, հետեւաբար անիմաստ է երկու-երեք ամսով նախարար աշխատելը: Նույն աղբյուրների փոխանցմամբ այս իրավիճակը նաեւ Սերժ Սարգսյանի սրտով է, որը չի ձգտում արագ համալրել այս պաշտոնը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



