Թրամփի երդմնակալության օրը ձերբակալված ցուցարարների մեծ մասին մեղադրանք կներկայացվի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության օրը ձերբակալված ցուցարարների մեծ մասին մեղադրանք կներկայացվի զանգվածային անկարգությունների մասնակցելու համար, ինչը քրեական հանցագործություն է: Այս մասին ասել են ԱՄՆ դատախազի գրասենյակից, հայտնում է CBS News-ը:
Նախնական հաշվարկներով՝ ձերբակալվել է մոտ 230 մարդ, նրանք բոլորն առանց գրավի ազատ են արձակվել եւ պարտավորվել փետրվարին դատարան ներկայանալ: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար կարող է մինչեւ 10 տարվա ազատազրկում սպառնալ եւ մինչեւ 250 հազար դոլարի տուգանք:
Ձերբակալվածների գործով մեկ դատական նիստ արդեն կայացել է հունվարի 21-ին: Գերագույն դատարանում քննվում է 10 մարդու գործ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



