Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կլինի այնպես, ինչպես ցանկանում էր ՀԷՑ-ը. էլէներգիայի սակագինը կդառնա 48.78 դրամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ իր կայքում հրապարակեց սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից ներկայացված հայտի վերաբերյալ կայացվելիք որոշման նախագիծը: Ասել է թե՝ որոշումը կայացված է:

Ըստ այդմ, ՀԾԿ հանձնաժողովը մտադիր է հունիսի 17-ի իր նիստում հաստատել մի որոշում, ըստ որի՝ 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար էլէներգիայի ցերեկային սակագինը կդառնա 48.78 դրամ/կՎտժ, իսկ գիշերային սակագին` 38.78 դրամ/կՎտժ: 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին` 37.28 դրամ/կՎտժ եւ գիշերային սակագին` 33.28 դրամ/կՎտժ, 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին` 39.78 դրամ/կՎտժ եւ 35.78 դրամ/կՎտժ գիշերային սակագինը, 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին` 45.78 դրամ/կՎտժ, իսկ գիշերայինը` 35.78 դրամ/կՎտժ:

Նախագծին կից հավելվածում ՀԾԿՀ-ն ներկայացրել է իր կողմից հաշվարկված սակագնի հաշվարկները: Ըստ այդմ, ՀԷՑ-ի կողմից ներկայացված հայտում ընկերության պահպանման ծախսերը կազմել էին 39 միլիարդ 597 մլն դրամ, իսկ ըստ ՀԾԿՀ-ի հաշվարկներով այն կազմելու է 13 մլրդ դրամով պակաս: Մարժան, այսինքն՝ ամեն մի կՎտ/ժ-ից ՀԷՑ-ի օգուտը կազմելու է 16,13 դրամ: Սակագնում ներառված ծախսերը եւ շահույթը, ըստ ՀԾԿ հանձնաժողովի հաշվարկների, պետք է կազմեն 74 մլրդ 491 մլն դրամ: ՀԾԿ հանձնաժողովը ՀԷՑ-ի ծախսերից կոնկրետ աշխատավարձի մասով հատկացումները կրճատել է 3 մլրդ 879 մլն դրամով: Ըստ ՀԷՑ-ի՝ իր աշխատակիցների միջին աշխատավարձը պետք է լինի 240 հազար դրամ, ՀԾԿՀ-ն առաջարկում է 200 հազար դրամ տարբերակը: Նյութերի վրա կատարվելիք ծախսերը 8 մլրդ 39 մլն-ից հանձնաժողովը իջեցրել է 2 մլրդ 676 մլն դրամի, այսինքն՝ կրճատումը կազմել է 5 միլիարդ 363 մլն դրամ: Նորոգման ծախսերը կրճատվել են 752 մլն դրամով եւ այսպես շարունակ:

Ավտոմեքենաների վարձակալության աղմուկ հանած ծախսերը ՀԾԿ հանձնաժողովը կրճատել է կիսով չափ` 103 մլն դրամից դարձնելով 52 մլն դրամ, իսկ անշարժ գույքի վարձակալության համար նախատեսված ոչ պակաս աղմկոտ ծախսերից 127 մլն դրամը կրճատվել է: Ներկայացված թվերն ուսումնասիրելիս կրկին հարցերի մի շարքը շարունակում է օդում կախված մնալ: Մասնավորապես, մի քանի տասնյակ հազար դոլար աշխատավարձ ստացող ՀԷՑ-ի տնօրինության ծառայողական ավտոմեքենաների վարձակալությունն ու սպասարկումն ինչո՞ւ պետք է ներառվի սակագնում, ինչպես որ արված է, կամ նրանց բջջային հեռախոսի ծախսը ինչո՞ւ պետք է ներառվի սակագնի մեջ, կամ ինչ է նշանակում խորհրդատվական ծախսեր, ինչո՞ւ պետք է դրա համար սպառողը վճարի:

Ինչո՞ւ պետք է սպառողը վճարի անհասկանալի նպատակներով ինչ-որ ադմինիստրատիվ շինությունների վարձակալության համար: Այս շարքը կարելի է շատ երկար շարունակել, եւ կասկածից վեր է, որ ցանկության դեպքում ՀԷՑ-ի ծախսերը կարելի է այնքան կրճատել, որ ոչ միայն սակագինը բարձրացնելու կարիք չէր առաջանա, այլ նաեւ խնայված միջոցներով հնարավոր կլիներ ընկերության պարտքերը փակել: Բայց, դե, այդ դեպքում ՀԷՑ-ի տնօրինությանը եւ նրանց հետ «փայ» մտած ՀՀ պաշտոնյաներին գողանալու բան չէր մնա:

Ի դեպ, նույն՝ հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն նախատեսում է հաստատել էլէներգիա արտադրող խոշոր ընկերությունների սակագները: Ինչպես հայտնի է՝ բոլորը դիմել էին սակագնի բարձրացման համար: Նրանցից միայն «Հայաստանի ատոմային կայանի» դեպքում է ՀԾԿՀ-ն սակագնի բարձրացումը պատրաստվում մերժել, դեռ մի բան էլ գործողը որոշ չափով կիջեցնեն: Իսկ «Հրազդան ՋԷԿ-ի», « Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկի», «Երեւան ՋԷԿ»-ի, Սեւան-Հրազդան Կասկադի սակագների բարձրացման հայտերը կբավարարվեն:

Ակնհայտ է, որ ՀԾԿ հանձնաժողովը միայն պետական սեփականություն հանդիսացող ՀԱԷԿ-ի դեպքում է համարձակվել ոչ ասել, իսկ ռուսական սեփականություն հանդիսացող ՋԷԿ-երի եւ Սեւան-Հրազդան կասկադի դեպքում ոնց ասել են, այդպես էլ կվարվի:

Հ.Գ. Ի դեպ, ինչպես հայտնի է՝ հունիսի 19-ին էլէներգիայի թանկացման դեմ մեծ երթ է նախատեսված: ՀՀ իշխանությունները փաստացի փորձում են իրադարձությունները արագացնել, որպեսզի թույլ չտան, որ բողոքի ալիքը գնալով ավելի ծավալվի: 

Աղբյուրը` Armlur.am

Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն Մանվելյան Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Մահացել է օպերայի նվագախմբի կլարնետահար Սամվել ՀովհաննիսյանըԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը Կիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար ԶՊՄԿ-ն շարունակում է բարելավել ազդակիր բնակավայրերի կենցաղըՌուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Չորս երեխաների հայրը դատապարտվել է սնունդ և տակդիրներ գողանալու համարՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԿյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Ի՞նչ է էնտերովիրուսային բռնկումը և ինչ կարգավիճակում է ՀայաստանըՊետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանԲրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել ենՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՖրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակելԵթե նկատում եք սա լեզվի վրա՝ շտապեք դիմել բժշկիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութԱռնվազն 64 ամերիկացի զինծառայող է թունավորվել է «Նեբրասկա» սուզանավում Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինելու ԱԷՄԳ-ն ակնկալում է շուտով մուտք ստանալ Իրանի միջnւկային օբյեկտներ. Գրոսի Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումԿինը կրակել և սպանել է 62-ամյա տղամարդուն՝ մեքենայի կայանման վեճի պատճառովՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում