Լրատվամիջոցներն իմացել են, թե ինչպես է Օբաման նախագահության ավարտից հետո անցկացրել իր առաջին օրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ 44-ամյա նախագահ Բարաք Օբաման, որի նախագահության ժամկետն ավարտվել է հունվարի 20-ին, որպես շարքային քաղաքացի իր առաջին օրը անցկացրել է գոլֆի հրապարակում, հաղորդում է Daily Mail-ը։
Օբաման առավոտյան գնացել է սպորտային ակումբ, որը գտնվում է Կալիֆորնիա նահանգում, ոչ հեռու այն վայրից, որտեղ նախկին նախագահը մեկնում էր իր տիկնոջ՝ Միշելի հետ։ Գոլֆ խաղալու համար Օբաման ընտրել է բարձրակարգ Porcupine Creek Golf Club դաշտը, որը լավագույններից մեկն է նահանգում։ Այդ ողջ ընթացքում Օբամայից ոչ հեռու եղել են անվտանգության ծառայության աշխատակիցները։
Գոլֆի դաշտի սեփականատերը Oracle կորպորացիայի ղեկավար, միլիարդատեր Լարրի Էլիսոնն է։ Ակումբի անդամ դառնալու համար անհրաժեշտ է հրավեր։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



