Մոուրինյու. Հիմա կարող ենք ասել, որ Ռունին ՄՅՈւ-ի լեգենդն է
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է թիմի հարձակվող Ուեյն Ռունիի 250-րդ գոլը «կարմիր սատանաների» կազմում:
Հիշեցնենք, որ անգլիացին Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Սթոք Սիթիի» դարպասը խփած գոլի շնորհիվ դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն:
«Ռունին ռեկորդ է սահմանել Անգլիայի և աշխարհի մեծագույն ակումբներից մեկում: Իրենից առաջ այս ռեկորդը պատկանում էր Անգլիայի ֆուտբոլի լեգենդին:
Հիմա կարող ենք վստահորեն ասել, որ Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդն է»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում BBC-ն:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



