Աստանայում կայանալիք միջսիրիական բանակցություններին ԱՄՆ-ն կներկայացնի երկրի դեսպանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ Պետքարտուղարությունը շաբաթ հայտարարել է, որ պատվիրակություն չի ուղարկի` մասնակցելու Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի հարցով անցկացվելիք բանակցություններին: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, դա պայմանավորված է Վաշինգտոնում իշխանության անցմամբ:
Ինչպես հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության գործող մամլո ներկայացուցիչ Մարկ Թոները, ԱՄՆ-ն Աստանայի բանակցություններում կներկայացնի երկրում ԱՄՆ-ի դեսպան Ջորջ Քրոլը:
«Պայմանավորված մեր նախագահի երդմնակալությամբ և անցումային իշխանության պահանջներով` Վաշինգտոնից պատվիրակություն չի մեկնի Աստանա», - ասել է Թոները:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



