Վանաձորում գործարարների համախմբմանն ուղղված ծրագրեր պետք է իրականացվեն. քաղաքապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կարծիքով` Վանաձոր քաղաքը վերջին 15-20 տարիներին դուրս է մնացել համապետական ներդրումային դաշտից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին ասել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը` hավելելով որ հարցը քննարկել է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: «Կառավարությունը պետք է որեւէ նախագիծ իրականացնի, որի արդյունքում Վանաձորի շուրջ կհամախմբվեն գործարարները եւ ինչ-որ չափով կլուծվի աշխատատեղերի խնդիրը»,-ասել է նա:
Վանաձորի քաղաքապետը նշել է, որ Վանաձորում կոշտ թափոնների պահոցի եւ աղբահանման մեծ ծրագրի շրջանակներում բանակցություններ են տարվել KFW բանկի ներկայացուցիչների հետ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



